Լրահոս 24/7

Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներառված է եղել 2025 թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը:

Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են, և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը:

Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:

Նիստում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հարցերի լուծման ուղղությամբ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

12 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago