Լրահոս 24/7

ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանի մասնակցությամբ կայացել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանում պետական կառավարման ուղղությամբ առաջընթացի գնահատման գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ ծրագրի թիմին այս առանցքային նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու համար:

«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց, որը թույլ կտա բացահայտել խնդիրները, գնահատել մինչ օրս իրականացված աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները և ճշգրտել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մեր առաջիկա անելիքները»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն ընդգծել է ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ակտիվ և նախաձեռնողական մասնակցության կարևորությունը:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

12 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

12 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

13 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

13 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

13 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

13 hours ago