Լրահոս 24/7

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP29-ում, խիստ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, նշել՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է:

Բերբոքը հիշեցրել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: Նա բացարձակ անընդունելի է համարել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորի համար Ադրբեջան մուտքի արգելքը:

«Դրանք վերաբերում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորներին և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Դիվանագետը կարևոր է համարել, որ կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողովում քննարկվի նաև մարդու իրավունքների իրավիճակը:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

8 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

28 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

43 minutes ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

1 hour ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago