Լրահոս 24/7

Ամեն աշխարհագրական օբյեկտ կունենա իր անձնագիրը

Կադաստրի կոմիտեում սկսվել և ընթացքի մեջ են աշխարհագրական անվանումների պետական քարտադարանում աշխարհագրական օբյեկտների համար անձնագրերի ստեղծման աշխատանքները։ Յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտ կունենա իր առանձին անձնագիրը՝ տվյալ օբյեկտի լուսանկարով և համառոտ նկարագրությամբ։

«Աշխատանքներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհագրական օբյեկտների (բնակավայրեր, պատմամշակութային, լեռնագրական, ջրագրական օբյեկտներ և այլն) բարձրորակ լուսանկարներ ՀՀ ողջ տարածքից։

Արդյունքում ստեղծված անձնագրերը հասանելի են լինելու ազգային գեոպորտալում (https://geoportal.am/), և յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար արտացոլվելու է անձնագիր՝ աշխարհագրական տվյալներով, համառոտ նկարագրությամբ և լուսանկարով։

Ցանկության դեպքում ուղարկե՛ք մեզ ձեր լուսանկարած սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարները՝ նշելով տեղանքի և աշխարհագրական օբյեկտի անվանումը։ Անպայման պաշտպանված կլինի լուսանկարի հեղինակային իրավունքները։ Անձնագրում՝ լուսանկարի վրա, արտացոլված կլինի հեղինակի անուն-ազգանունը։

Խնդրում ենք լուսանկարները ուղարկել մեզ geomatics@cadastre.am կամ geomatics.cadastre@gmail.com էլեկտրոնային հասցեներով»,- ասված է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago