Բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի Սահմանադրության հարցը մենք չենք քննարկել և օրակարգում չենք ներառել, բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, դա փաստ է:
Հանրայինի ՀԸ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով էդքան կարևոր չէ, որովհետև ՍԴ-ն է հարցին անդրադարձել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեսքտում:
Ադրբեջանն ինչու է այդ հարցը բարձրացնում, որովհետև իրոք ունի մտավախություններ և մտահոգություննե՞ր, թե դա անում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար:
Հաշվի առնելով բանակցություններում առկա որոշակի առաջընթացը, մենք չենք ուզում առաջնորդվել տրամաբանությամբ, որ Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում: Դրա համար մենք հատուկ փաստարկներով փորձում ենք էդ մտավախությունը փարատել:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։ Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցության գործընթացը մտցնել փակուղի, և 2-րդ, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, և պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ»,- մանրամասնեց վարչապետը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…