Լրահոս 24/7

Տոկաեւը կդիմանա՞ Պուտինի «ձեռքի ծանրությանը»

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ կիրառելուց հետո Ղազախստանը երկրի օդային տարածքի, ռազմական եւ կարեւոր նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համալիր միջոցառումներ է ձեռնարկել: Անցկացվել է ռազմա-օդային, ՀՕՊ եւ հակահրթիռային ստորաբաժանումների ուսումնական զորավարժություն:


Այդ առթիվ Էթնիկ-ազգային ռազմավարության գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին կարծիք է հայտնել, որ «բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն այլեւս հնարավոր չէ, Ղազախստանը գլոբալ հակամարտության դեպքում ստիպված կլինի որոշակի կողմնորոշում ընտրել»:

Նա գտնում է, որ «Պուտինի այցը (այն ծրագրված է նոյեմբերի 27-ին), նախատեսված փաստաթղթերի ստորագրումը կարող են Արեւմուտքին ազդակ լինել, որ Ղազախստանը սատարում է Ռուսաստանի դիրքորոշմանը»:


Փորձագետը, սակայն, նկատել է տալիս, որ նախագահ Տոկաեւը «շարունակում է պնդել Ղազախստանի՝ որպես «միջին տերության» դերը, որ միջազգային հակամարտությունների կարգավորման միջնորդ կարող է լինել»։

Նա մատնանշում է Տոկաեւի հայտարարությունը հայ-ադրբեջանական կարգավորման, Սիրիայի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Աստանայի դրական փորձի մասին:

«Նա այժմ էլ Մոսկվային եւ Կիեւին հորդորում է երկխոսություն սկսել եւ կառուցողական բանակցություններ վարել»,- ասում է Կոբրինսկին:


Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Այդոս Սարիմի գնահատմամբ՝ իր երկրի առաջին խնդիրն է «չդառնալ հակամարտության կողմ, թույլ չտալ, որ Ղազախստանը ներքաշվի այդ (ռուս-ուկրաինական) հակամարտության մեջ»:

Երկրորդ խնդիրը նա համարում է «ներքին հակամարտության կանխարգելումը» եւ բացատրում, որ Ղազախստանում ապրում է ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինական մեծ համայնք:

Ղազախստանցի պատգամավորը հստակ սահմանում է, որ անթույլատրելի է, որ Ղազախստանում «սկսեն հաշիվներ պարզել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ»:

Ըստ Այդոս Սարիմի՝ նախագահ Տոկաեւի որոշումն ունի ազդակ. «Ղազախստանցիները պետք է զբաղվեն Ղազախստանով, դրա համար էլ նա կանխարգելիչ որոշում է ընդունել, որպեսզի պետական կառույցները մոբիլիզացվեն»։


Այս ձեւակերպումները բազմանշանակ են: Ղազախստանում կա՞ն Ռուսաստանի նախագահի այցի հետ կապված այլ սպասումներ: Դիտարժան է, որ անցյալ տարի Պուտինի այցին ընդառաջ Ղազախստանում տեղի է ունեցել անջատողականության մեջ նեղադրվող մի շարք անձանց դատավարություն: Նրանք էթնիկ ռուսներ են, ներկայացնում են երկրի հյուսիսային մարզերը, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են ռուսները:


Ղազախստանցի պատգամավորի խոսքից կարելի է ենթադրել, որ Աստանայում մտահոգված են երկրի հյուսիսում անջատողական շարժման կամ ռուս-ուկրաինական բախումների հավանականությամբ:

Քաղաքագետ Ալեքսանդր Վորոբյովը կարեւորել է, որ «Օրեշնիկ» հրթիռն արձակվել է Աստրախանի մարզի տարածքից, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի «Կապուստին Յար» պոլիգոնը: Ռուսաստանը նաեւ Կասպից ծովում ունի ռազմական ենթակառուցվածքներ, որ օգտագործվում են նաեւ Ուկրաինային հարվածելու նպատակով:


Փաստացի ակնարկվում է, որ եթե Ուկրաինան որոշի թիրախավորել «Կապուստին Յարը» եւ Կասպից ծովի ենթակառուցվածքները, ապա Ղազախստանի տարածքը կարող է դառնալ «պատահականորեն շեղված հրթիռների թիրախ»։

Ըստ երեւութին, նման ուղերձ ղազախստանցի պաշտոնակցին փոխանցելու է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Իսկ Տոկաեւը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո հանդես է եկել «միջին տերության» առաջնորդի կեցվածքով:

Նրան կահաջողվի՞ հաղթահարել Վլադիմիր Պուտինի «ձեռքի ծանրությունը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

6 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

21 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

26 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

43 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

56 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

1 hour ago