ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) նոր կարգավիճակի շնորհման հարցը: Առաջարկվում է հիմնադրամին տալ անկախ միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ:
«Սա կարևոր քայլ է. հիմնադրամն այսուհետ կկարողանա ավելի արագ արձագանքել անդամ երկրների ֆինանսական կարիքներին», – նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
2009-ին ստեղծված հիմնադրամը մինչ այժմ գործել է Եվրասիական զարգացման բանկի հովանու ներքո: 8.5 մլն դոլար կապիտալ ունեցող կառույցում Հայաստանի ներդրումը կազմում է 1 մլն դոլար: Խոշորագույն ներդրողներն են Ռուսաստանը և Ղազախստանը:
«Հայաստանն ակտիվորեն օգտվում է հիմնադրամի հնարավորություններից՝ իրականացնելով բազմաթիվ վարկային և դրամաշնորհային ծրագրեր», – հավելել է փոխնախարարը:
Նոր կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. հունիսին: Խորհրդարանական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել փաստաթղթի վավերացմանը:
Նշենք, որ ԿԶԵՀ անդամ են 6 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Այն 15 տարի գործել է առանց իրավաբանական անձի կարգավիճակի։ Նպատակն է ապահովել տարածաշրջանային ֆինանսական կայունությունը
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…