

Ռուսաստանը համագործակցում է Եմենի հութիների հետ՝ Ուկրաինայում պատերազմի համար զինվորներ հավաքագրելու նպատակով: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանը Եմենից հարյուրավոր տղամարդկանց է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, որոնցից մի քանիսին, ըստ ամենայնի, խաբեությամբ կամ հարկադրանքով:
Թերթը վկայակոչում է պայմանագիրը ստորագրած եմենցիների հետ զրույցները. տղամարդկանց լավ վարձատրվող աշխատանք էին առաջարկում Ռուսաստանում, իսկ հետո խաբեությամբ ուղարկում ռազմաճակատ:
Մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներ ունեցող համակարգի հետևում կանգնած է հութիների հետ կապված ընկերություն։
Այս ընկերությունը ուղևորություններ էր կազմակերպում Ռուսաստան, որտեղ բռնության սպառնալիքով տղամարդկանց տրվում էին փաստաթղթեր, որոնք ստիպված ստորագրում են՝ չհասկանալով ռուսաց լեզու:
Նման զինվորականներից բացի, հաղորդվում է, որ Ռուսաստանը Եմենից բազմաթիվ վարձկաններ է հավաքագրել:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…