

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։
Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների շրջանակներում:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացը և հինգերորդ փուլի զեկույցի շրջանակներում ընթացիկ աշխատանքները:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր համագործակցության օրակարգի շուրջ զարգացումները, Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ընթացող բարեփոխումների ընթացքը։
Ջանլուկա Էսպոզիտոն բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կատարման ուղղությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության աջակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները՝ դատաիրավական բարեփոխումների, 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման աջակցության և մի շարք այլ ուղղություններով։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…