Լրահոս 24/7

Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով

Ս.թ. նոյեմբերի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNfFT ֆիջիթալ սփեյսում ամփոփվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով կարճաժամկետ դասընթացների շարքը:

Մասնակիցներն ստացել են NFT-ների տեսքով հավաստագրեր: Միջոցառմանը ներկա են եղել Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով դասընթացներին, իր խոսքում նշել է.

«Սա համատեղ նախաձեռնությունների սկիզբն էր. մենք ունենք ապագայի մեծ ծրագրեր՝ սկսած մագիստրոսական կրթական ծրագրից մինչև համատեղ հետազոտությունների կատարում»:

Համագործակցության հուշագրի շրջանակում անցկացված երկամսյա դասընթացի շրջանակում անդրադարձել է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին:

Դասընթացները վարել են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյնի ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար):

Ի լրումն հիմնական դասընթացավարների նյութին, ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթները: Այս ամիսների ընթացքում ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցել Ֆասթեքսում: Առջևում մագիստրոսական կրթական ծրագիրն է, որի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դասընթացների նպատակն էր զարգացնել կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և վիրտուալ ակտիվների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում։ Ֆասթեքսը պատրաստակամ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ապահովելու մասնագիտական բարձր որակի կրթություն երիտասարդների շրջանում։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Թիվ 1

Recent Posts

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

6 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

19 hours ago