Կառավարությունը նախատեսում է 2025 թվականին 8000 հազար էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանել Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։
Այս առաջարկը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշումից, որը նախատեսում է Հայաստանի համար սակագնային արտոնություններ՝ 8,000 տրանսպորտային միջոցի ներմուծման համար։
Նախագծով նախատեսվում է 8,000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ներմուծում առանց մաքսատուրքի՝ 5,000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր չունեն, 3,000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր և երաշխավորում են տեխնիկական սպասարկում։ Շահառուները չեն կարող օգտվել միաժամանակ երկու տեսակի արտոնություններից։
Նախագիծը նախատեսում է արտոնությունները կիրառել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև տարեվերջ։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…