Լրահոս 24/7

Ներկա իրողություններով Սիրիայում Թուրքիան եւ Ռուսաստանը մրցակիցներ են

Նոյեմբերի 27-ին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաքում էր եւ պետական այցից զատ պատրաստվում էր ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, որպեսզի «բարոյալքված Արեւմուտքին» սպառնա նոր գերձայնային «Օրեշնիկ» հրթիռի «կոմպլեքս կիրառման դեպքում միջուկային զենքի պատճառած ավերածություններին հավասար անդառնալի հետեւանքներով»՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությամբ գործող զինված խմբավորումներն անսպասելի հարվածներով գրավել են մի շարք բնակավայրեր, իսկ հաջորդ օրերին՝ նաեւ Հալեպը:

Այդ իրադարձությունների շուրջ Հայաստանի փորձագիտական հանրության մի շատ զգալի հատված տեսակետ է գեներացնում, որ Վլադիմիր Պուտինն «այս անգամ էլ Սիրիայի նախագահ Ասադին դավաճանեց եւ Իդլիբի շրջանը հանձնեց Թուրքիային»:

Որ Սիրիայի իշխող վարչակարգի դեմ մարտական գործողություններն սկսվել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղղակի հրահանգով, երկու կարծիք չկա:

Այդ գնահատականը կիսում են նաեւ ամերիկյան հեղինակավոր վերլուծաբանները, որ տարիներ ի վեր մասնագիտացած են Մերձավոր Արեւելքի խնդիրներում եւ լավատեղյակ են տարածաշրջանում ուժերի դասավորությանը, Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնություններին, թուրք-իրանականական, թուրք-իսրայելական մրցակցությանը եւ Ռուսատան-Թուրքիա հարաբերություններին:

Արեւմտյան հեղինակավոր աղբյուրները, սակայն, Սիրիայում իրավիճակի սրացումը չեն կապում ռուս-թուրքական պայմանավորվածությունների կամ գաղտնի համաձայնությունների հետ:

Նրանք, ընդհակառակը, հակված են այն տեսակետին, որ ուկրաինական պատերազմը «թուլացրել է Ռուսաստանին, իսկ Իրանը հարկադրված է զսպվածություն ցուցաբերել, որպեսզի ավելի չբարդացնի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հարաբերություները, եւ Թուրքիան իր համար չափազանց նպաստավոր իրավիճակն օգտագործելու հնարավորությունը չէր կարող բաց թողնել»:

Այս գնահատականի գոնե ընդհանուր հավաստիության օգտին է խոսում թուրքական մամուլի հրապարակումների չափազանց նյարդային տոնը: Այդ հրապարակումներում հատուկ կարեւորություն է տրվում Սիրիայում ՌԴ զորախմբի հրամանատարի փոփոխությանը:

Իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ Կիսելի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չայկոն:

Թուրքական մամուլն ընդգծում է, որ Չայկոն Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատար է եղել նաեւ 2017-2020 թվականներին: Դա այն շրջանն է, երբ Սիրիայի կառավարական ուժերն Իրանի եւ Ռուսաստանի օգնությամբ վերատիրացել են Հալեպին եւ շրջակա մի քանի տասնյակ բնակավայրերի:

Թուրք լրագրողները գրեթե միաձայն հիշեցնում են, որ գեներալ Չայկոն 2020թ. մարտի 27 –ին Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերին հրամայել է Իդլիբում հռթիռային հարվածներ հասցնել Թուրքիայի կանոնավոր բանակի դիքերին, ինչի հետեւանքով սպանվել է 33 թուրք զինծառայող:

«Թուրքիայի սիրտը փշրվել է, երբ այդ ծանր լուրն ստացել է»,- գրել է Turkgazetesi-ն եւ գեներալ Չայկոյին անվանել «Իդլիբի դահիճ»:

Աղբյուրները միաժամանակ տեղեկացնում են, որ Սիրիայի զինված ուժերը Համա քաղաքի շրջակայքում կասեցրել են զինառյալների հարձակումը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսական օդուժը Հալեպում «ռմբակոծում է ապստամբական ուժերի դիրքերը»: Ստացվող հաղորդագրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հալեպի շուրջ իրավիճակը Մոսկվայի համար անակնկալ է:

Ոչ ոք, իհարկե, չի կարող բացառել, որ վաղը Թուրքիան եւ Ռուսաստանը բարձր մակարդակի բանակցություններ չեն սկսի եւ չեն փորձի շահերի համատեղում գտնել: Քաղաքականության մեջ իրավիճակի նման փոփոխությունը համարվում է դիվանագիտական ձեռքբերում: Բայց առկա իրողություններով Սիրիայում Թուրքիան եւ Ռուսաստանը մրցակիցներ են: Եւ դա, թերեւս, Ռուսաստանի հատուկ ծառայությունների, ռազմական հետախուզության, ԱԳՆ-ի լուրջ թերացման հետեւանք է, որը շտկելու համար, երեւի, Մոսկվան պետք է «ինչ-որ բանով վճարի»: Բայց՝ ինչո՞վ,- ահա մեզ համար կարեւոր հարցը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

1 hour ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

4 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

5 hours ago