Երևանի բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել ՀՀ բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով: Այս մասին դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի նորամուծություններին:
Նա շեշտեց՝ նման գործարքների պարագայում միջնորդավճար չի լինի: Միջնորդավճարները կվճարի ծրագիրն իրականացնող Telcell կազմակերպությունը:
«Եթե քաղաքացիները վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, հորդորում եմ՝ լրացուցիչ ճշտում կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների վերաբերյալ, որպեսզի վստահ լինեն, որ լրացուցիչ վճարների գանձման ենթակա չեն: Եթե այս ծրագրի գործարկումից հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել դրանց մասին, որպեսզի դրանք արագ լուծում ստանան, ինչից հետո նման վճարման հնարավորություն կլինի նաև Երևանի մետրոպոլիտենում»,-տեղեկացրեց Գրիգորյանը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…