Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1000 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում։
Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3509 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1021-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։
Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։
Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։
Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…