Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի բացառել, որ իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին անօրինական ճանաչելու համար։
«Նրանք՝ ընդդիմադիրները, այս օրերին բացահայտ դեմ արտահայտվեցին Վրաստանի սահմանադրական համակարգին, որն ուղղակի հիմք է ստեղծում Սահմանադրական դատարան դիմելու և ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։ Սպասենք տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Ամեն ինչ մեր ձեռքում է»,- հայտարարել է Կոբախիձեն կառավարության նիստում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ինչպես ճշտել Է Վրաստանի կառավարության ղեկավարը, ընդդիմություն ասելով` նա նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, «Հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ու նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…