Լրահոս 24/7

Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից. Ստոլտենբերգ

Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց տարածքային կորուստների իրատեսական չէ։ Թերևս խաղաղության հասնելու համար Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է Welt-ը։

«Եթե հրադադարի գիծը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է վերահսկել բոլոր օկուպացված տարածքները, դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է ընդմիշտ զիջի այդ տարածքը», – պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիք՝ տարածքի ժամանակավոր զիջման դիմաց։ Նա հավելել է, որ դա կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, բայց ուկրաինացիներին զինելու և աջակցելու այլ եղանակներ ևս:

«Մեզ հրադադարի գիծ է պետք, և, իհարկե, այդ գիծը իդեալականորեն պետք է ներառի բոլոր այն տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Սակայն մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում դա այնքան էլ իրատեսական չէ», – հավելել է Ստոլտենբերգը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

4 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

5 hours ago