Լրահոս 24/7

ԱՄՆ-ը կբախվի «սարսափելի սպառնալիքի». Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կբախվի Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից «սարսափելի սպառնալիքի», եթե Ուկրաինային ստիպեն խաղաղության համաձայնագիր ստորագրել Մոսկվայի համար շահավետ պայմաններով:

Financial Times-ին տված հարցազրույցում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ հակառակորդների միջև կապերի խորացումը վտանգի տակ է դնում Ամերիկան և կոչ է արել ընտրված նախագահին մնալ ՆԱՏՕ-ում և շարունակել աջակցել Ուկրաինային:

Ռյուտեն նշել է Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեային հրթիռային տեխնոլոգիաների և Իրանին կանխիկ գումարի մատակարարման հետ կապված ռիսկերը: Ակնհայտ է, որ քարտուղարը նկատի է ունեցել Թայվանը՝ակնարկելով,որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «ապագայում կարող է այլ բանի մասին մտածել, եթե [Ուկրաինայի համար] շահավետ գործարք չլինի»։

«Մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի առաջնորդը, Սի Ցզինպինը և Իրանը միմյանց գան համաձայնության, որն այնքան էլ լավ չէ Ուկրաինայի համար, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա անվտանգության լուրջ սպառնալիք կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի և ԱՄՆ-ի համար», – ասել է Ռյուտեն FT-ին:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

21 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

34 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

45 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago