Լրահոս 24/7

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Մինասյան

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ:

«Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը չի գնում 13 հազարի մասին, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա և որ հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով հերն անիծելու մասին»,- ասել է նա:

Նա նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում:

«Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք:Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago