ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելուն։
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերվող թեմաներով, որ ենթակա չէին հրապարակվելու, տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվություն, նաև՝ կուսակցական, քաղաքական ներքին բնույթի տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել։ Դրանք պարզվել են և հանդիսացել նրան հեռացնելու հիմքերից մեկը»,- ասել է Կոնջորյանը։
Թե ինչ տեղեկություններ է նա հրապարակել, Կոնջորյանը չի մանրամասնել, օրինակներ չի նշել՝ ասելով, թե տեղեկությունները գաղտնագրված են։ «Վարչության նիստի ժամանակ ինքը չի հերքել այդ ամենը»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը հարցազրույցների մասին չէ. «Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որ վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ նաև Ազգային անվտանգության այլ հարցերի, ըստ էության, արտահոսք է կազմակերպել»։
Թե ինչո՞ւ Աղազարյանի հետ կապված այս դրվագները բացահայտվեցին վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը չկատարելուց հետո, նա նշել է. «Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ Աղազարյանի անունն այս կամ այնկերպ շոշափվում էր։ Երբ գործողություններ են կատարվել վարույթների շրջանակներում, դուրս են եկել այլ ինֆորմացիաների վրա»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…