Լրահոս 24/7

ՀՀ նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերը՝ ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արդյունավետ փոխգործակցության և առևտրատնտեսական կապերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում հանրապետության նախագահը շեշտել է հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

2 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

5 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

6 hours ago