Լրահոս 24/7

Վրաստանում՝ Դոնալդ Թրամփին սպասելիս

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին դեսպան Ռոբին Դանինգանը հանդիպել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լեվան Իոսիլիանիի հետ, որպեսզի քննարկի ՄԻՊ աշխատակազմի «կարեւորությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում»:

«Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ցուցարարների, մամուլի եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նրանք, ովքեր օգտվել են հավաքների եւ ազատ կամարտահայտության իրավունքից, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ավելի վաղ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իրավապահ մարմիններին եւ ուժային կառույցներին հորդորել էր «զագնվածային հետապնդումներ չկիրառել, այլ բացահայտել կարգազանցներին եւ անհատական ազդեցության միջոցներ կիրառել»: Ներքաղաքական իրավիճակի վտանգավորության մասին հայտարարություն է տարածել նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին:

Վրաստանում արդեն տասնմեկ օր է՝ բողոքի ակցիաները չեն դադարում: Ոստիկանությունը տասնյակ անձանց է ձերբակալել, ոմանք ենթարկվել են վարչական կալանքի:

Ըստ տեղեկությունների, ՆԳՆ-ն քրեական գործեր հարուցելու համար նյութեր է նախապատրաստում: Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կառավարությունը հանրային ծառայության մասին օրենսդրության փոփոխություններ է նախաձեռնում:

Նրա կարծիքով՝ դա թույլ կտա «առողջացնել հանրային ծառայության ոլորտը»: Անկախ փորձագետները համարում են, որ իշխող կուսակցությունը ձգտում է «հանրային ծառայության ասպարեզը մաքրել այլախոհներից»:

Վերջին օրերին մի շարք նախարարությունների հարյուրավոր աշխատակիցներ հայտարարել են, որ կառավարությունը պետք է վերադառնա Վրաստանի եվրաինտեգրման սահմանադրական ուղեգծին:

«Մտավարի արխի» հեռուստաընկերության տեղեկացվածությամբ՝ իշխող կուսակցությունն ունի դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլիին «նշանակել նախագահ»: Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կմնա պաշտոնին՝ մինչեւ խորհրդարանական նոր ընտրություններ չանցկացվեն: Այդ սցենարը բացառելու համար, ըստ «Մտավարի արխիի», իշխանությունը Կավելաշվիլիին «նախագահ նշանակելուց հետո կհայտարարի արտակարգ դրություն եւ Թբիլիսիում կմտցնի պարետային ժամ»:

Որքանո՞վ է հավաստի կամ գոնե իրականությանը մոտ այս տեղեկությունը՝ հեռուստաընկերությունն աղբյուրներ չի վկայակոչել: Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Զուրաբիշվիլին պետք է ենթարկվի սահմանադրությանը եւ հեռանա: Հայտնի է դարձել, որ խորհրդարանը քննարկում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պահպանությունից զրկելու մասին օրինագիծ, եթե նրանք «խախտում են սահմանադրությունը»:

Դա ակնհայտորեն վերաբերում է Զուրաբիշվիլիին, որ կզրկվի պահպանությունից, եթե պնդի, որ մնում է ընտրված նախագահ: Վրաստանի վարչապետը միաժամանակ ասել է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի պաշտոնամուտից հետո «ամեն ինչ լավ կլինի»:

Ի՞նչ հիմք ունի այդ լավատեսությունը: ԱՄՆ պետական դեպարտամենտը վրացի մի քանի պաշտոնյաների նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառել:

Ըստ վիճակագրական պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում Վրաստանում մոտ հիսուն տոկոսով կրճատվել են արտաքին ուղղակի ներդրումները: Միացյալ Նահանգները Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությունը դադարեցրել է: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի բնութագրմամբ՝ Մոսկվան պատրաստ է ընդառաջ գնալ այնքան, որքան պատրաստ է Թբիլիսին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը Վրաստանին «ոչինչ պարտք չէ»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

22 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

52 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago