

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է վրացական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ վիզային լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ ԱՄՆ վիզաների ստացման սահմանափակումները կվերաբերեն մոտ 20 մարդու։ Նրանց անունները չեն բարձրաձայնվում, սակայն նշվում է, որ նրանց թվում կան նախարարներ, պատգամավորներ, իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր անձինք։ Նրանք բոլորը ճանաչվել են «պատասխանատու կամ մասնակից Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար»:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական դաժան և չհիմնավորված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների դեմ: «Վրացական երազանքը» շրջվել է Վրաստանի եվրաատլանտյան ապագայից, որը ցանկանում է տեսնել երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, և որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Մենք ձգտում ենք, որ ժողովրդավարության խախտման համար պատասխանատու կամ մասնակից բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների», – ասված է հայտարարության մեջ:
Պետդեպը նշել է, որ պատրաստում է «լրացուցիչ միջոցներ, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը»։
«Վրաստանի ժողովրդի հետ միասին մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան՝ ամուր ինտեգրված եվրաատլանտյան հանրությանը: Այսօրվա մեր գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ վճռականությունը և լրացնում են նախկինում հայտարարված միջոցները, որոնք վերաբերում են «Վրացական երազանք»-ի հետ կապված ավելի քան 100 անձանց և նրանց ընտանիքների անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…