

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել է.
«Երևանի երթևեկության հետ կապված Գրառում 2.
Խնդիր 1. Որոշ փողոցների երթևեկության խնդիրների լուծումները շատ տրամաբանական են, սակայն ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ չեն՝ չեն համադրվում այլ, հարակից, փողոցների կարգավորումների հետ:
Խնդիր 2. Խաչմերուկներում խցանումների ճնշող մեծամասնության դեպքերը պայմանավորված են կանաչ կամ դեղին լույսի տակ առանց այդ էլ լցված խաչմերուկ մտնելով և քանի որ խաչմերուկը լցված է, ապա հարակից փողոցներից եկող մեքենաները չեն կարող անցնել խաչմերուկները:
Պատճառները՝ 1. Վարորդների մի մասի ցածր մշակութային ցենզն է և քթի ծակի բացակայությունը։
2. Քաղաքային մարմինների ցածր կարողությունն է կարգավորել լուսաֆորների աշխատանքը և արգելել անգամ կանաչ լույսի տակ լցված խաչմերուկ մտնելը:
3. Խաչմերուկների մեծ մասում կարմիր լույսի տակ աջ փողոց թեքվել֊մտնելու հնարավորության բացակայությունը:
4. Խաչմերուկ չհասած` փողոցի աջ եզրին կայանած մեքենաները չեն թողնում, որ փողոցի աջ գոտին աշխատի, որոշ դեպքերում վթարային լույսերը միացրած, կլոր համարներով, թանկ մեքենաները փակում են նաև երկրորդ շարքը:
5.Սիրելի հետիոտներից ոմանք կարծում են, որ հետիոտնի անցումը ոչ թե արագ և զգույշ անցնելու համար է, այլ հեռախոսով՝ տեսակապով դանդաղ ճեմելով զրուցելը:
Հիմնական լուծում՝ սիրելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality պատվիրում է մաթեմատիկոսներ խմբին փողոցների հոսքերի օպտիմիզացիոն խնդիր լուծեն, մինչ այդ տալով նրանց տարբեր օրերի ու ժամերի մոնիտորինգների տվյալները:
Եթե բյուջեում սրա համար գումար չկա, ապա այդ տվյալները մի խելացի մարդ կարող է տալ chatgptին կամ այլ AI-ին, հաստատ այս վիճակից ավելի լավ լուծում կլինի։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…