Լրահոս 24/7

Ոշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ներկայացնելու առողջապահության ոլորտում 5-ամյա ռազմավարության ընթացքը:

Նա մասնավորապես ներկայացրել է`

Մարդու առողջության հիմնական ցուցանիշների բարելավմանն ուղղված (կյանքի միջին տևողություն, մոր և մանկան առողջություն, վաղաժամ մահացության կրճատում), ինչպես նաևոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման աշխատանքները առողջ կենսակերպի, սննդային ճիշտ սովորությունների խթանմամբ, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակմամբ։

Բնակչության շրջանում սքրինինգային հետազոտությունների արդյունքները:

Նախարարը հայտնել է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է ընդլայնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրըհնարավորություն տալով ռիսկի խմբի անձանց անցնելու հետազոտություն Երևանում և մարզերում: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման պիլոտային ծրագիրը նույնպես կընդլայնվի: Շարունակաբար ներդրվում են նաև հղիների, մանկական սքրինինգային նոր ծրագրեր։

Պետական պատվերի շրջանակներում մատուցվող բուժօգնությունը: «Ընդլայնվել է սպասարկված դեպքերի ոչ միայն թիվը, այլևծառայությունների շրջանակը: Մեզ համար կարևոր է շարունակել ընթացիկ ծրագրերի հասանելիության բարձրացումը մինչև որ ապահովագրական համակարգը լրացնելու կգա ամբողջական կարիքները»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը:

Նախարարը լրագրողների հետ բաց խոսել է նաև այս ոլորտում դժվարությունների մասին` կապված ժամանակի, ֆինանսների և որակի գործոնների ապահովման հետ:

«Որոշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից, քանի որ հին շինությունների վերակառուցումը գուցե մոտեցնում է շահագործման ժամկետները, սակայն որակը նման դեպքերում զիջում է, ինչն անթույլատրելի է: Վերջին երկու տարիներին շինարարությունների տրամաբանությունը և մեր կողմից ներկայացվող պահանջները լիովին փոխվել են»,- նշել է նախարարը:

Մարդկային ռեսուրսների որակի շարունակական բարելավման աշխատանքները և ռեզիդենտուրայի կրթական ծրագրի հետագա ընթացքը։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ առաջիկա աշխատանքները:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago