Բիթքոինի գինը դեկտեմբերի 16-ին հասել է 106 533 դոլարի ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկեց ստեղծել ԱՄՆ բիթքոինի ռազմավարական պաշար, որը նման կլինի նավթի ռազմավարական պաշարներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ վերլուծաբանների՝ բիթքոինի գինը շուտով կհասնի 110 000 դոլարի:
Բիթքոինը և կրիպտոարժույթները հայտնվել են ուշադրության կենտրոնում, քանի որ ներդրողներն ակնկալում են, որ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմը կստեղծի ավելի բարենպաստ կարգավորող միջավայր: Այս տարվա կտրվածքով բիթքոինի գինն ավելացել է 192%-ով:
«Մենք ինչ-որ հիանալի բան կանենք կրիպտոարժույթի հետ, քանի որ մենք չենք ուզում, որ դա անեն Չինաստանը կամ որևէ մեկը. ոչ միայն Չինաստանը, այլև մյուսները հակված են դրան: Մենք ցանկանում ենք լինել առջևում», – ասել է Թրամփը CNBC-ին անցած շաբաթվա վերջին:
Հարցին, թե արդյոք նա նախատեսում է նավթային պաշարների նման կրիպտո պաշարներ ստեղծել, Թրամփը պատասխանել է. «Այո, ես այդպես եմ կարծում»:
Համաձայն տվյալների մատակարար CoinGecko-ի՝ հուլիս ամսվա դրությամբ ամբողջ աշխարհի կառավարությունները տիրապետում էին բիթքոինի ընդհանուր պաշարների 2,2%-ին, ընդ որում, Միացյալ Նահանգներն ունի մոտ 200 000 բիթքոին, որոնց արժեքը ներկա մակարդակով կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար:
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են…
2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին»…
2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը Երևանում: Նախորդ տարվա համեմատությամբ…