

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բնակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։
Փաստաթղթում հստակ նշված է, որ դա «վերջնական առաջարկն» է։ Ըստ ծրագրի՝ Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ, Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիեի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության տակ, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ։
Բացի այդ, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից և ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն և ֆինանսական փոխհատուցում։
ԱՄՆ-ի առաջարկն Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ նախատեսում է ուկրաինական նավերի անարգել անցում Դնեպրով և վերահսկողություն Կինբուրնսկի ծոցի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։
Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…