

Զոյա Թադեւոսյանը գրել է.
«Քաղաքացու օրինական, փաստաթղթավորված իրավունքների ոտնահարման, մի իրողության պետք է անդրադառնամ, որը արդարության եւ արդարադատության ծանր հիվանդության ակնառու օրինակ է։
Տավուշի շրջանի Բերդ քաղաքի բնակիչներ Բորիս Մելքումյանը եւ Ազնիվ Մաթեւոսյանը ամուսնանում եւ 1987 թ.-ին ձեռք են բերում Հ. Նահապետ հասցեի թիվ 21 բնակելի տունը։ Անցնում են տարիներ, ինչ-ինչ հանգամանքներում բնակելի տան երկրորդ հարկի սեփականության իրավունքը տրվում է Ազնիվ Մաթեւոսյանին, որը գրանցվում է Նահապետի 29 հասցեով, իսկ առաջին հարկը Բորիս Մելքումյանը ժառանգում է որդուն՝ Վահագ Մելքումյանին։ Հետագայում, երբ Վահագ Մելքումյանը դիմում է ՀՀ Կադաստրի կոմիտե ստանձնելու համար իր ժառանգությունը, պարզվում է, որ իր տանից մի քանի տուն հեռավորության վրա գտնվող մեկ այլ Նահապետի 21 հասցե կա, որի սեփականատերը ոմն Վարդգես Ալփիյանն է՝ 1994 թ.֊ից։
Այստեղից սկսվում է քաղաքացու շահերի տորպեդահարումը։
Ազնիվ Մաթեւոսյանը դիմում է հնարավոր բոլոր ատյաններ՝ թաղապետարան, մարզպետարան, Տարածքային կառավարման նախարարություն, դատարան, ՀՀ Կադաստրի պետական կոմիտե, Վարչապետի աշխատակազմ…
Գիտեք ի՞նչ լուծում են առաջարկում. համաձայնության գալ երկրորդ հասցեատիրոջ հետ եւ փոխել հասցեն։ Նա էլ չի համաձայնվում փոխել իր հասցեն։
Այսինքն, մի անփույթ, անպատասխանատու, փնթի գրասենյակային կլերկի սխալը դառնում է քաղաքացու արժանապատվությունը ոտնահարելու, նրա իրավունքները նսեմացնելու գործիք։
Ամենաանգետ պետական պաշտոնյան, որպես տրամաբանական խնդիր կարող է դիտարկել այն, որ
Սա սովորական, կենցաղային հարց չէ, սա մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում է։
Քաղաքական ենթատեքստ էլ կա։
Բերդի իշխանությունների հետ, մի հետազոտության շրջանակներում, առիթ ունեցել եմ շփվելու։ Կարճ՝ պետականամետ չեն։ Ահազանգել եմ պատգամավորներից մեկին։ Տեղից չեն շարժվել։
Ազնիվ Մաթեւոսյանի հետ 25 տարի պայքարել ենք հենց նմանների դեմ։
Նա մարզում իր ազնիվ տեսակով եզակի է։ Իհարկե՛, պետք է հալածվի»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…