

ՀՀ էկոնոմիկայի փոխանախար Նարեկ Հովակիմյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԵԱՏՄ-ում ՀՀ-ի 10 տարվա գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքները և հեռանկարները.
Հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խնդրեց բացել թվերը, մասնավորապես, 11 միլիարդը: «Կուզենամ բացեք այս թիվը, մենք պետք է հասկանանք էներգետիկան է, թե այլ բան, ինչ է ներմուծվում, պարզ է, որ առյուծի բաժինը Ռուսաստանին է»,- հետաքրքրվեց Սուքիասյանը.
Նա նաև փորձեց հասկանալ ԵԱՏՄ-ում պետպատվերի արդյունքները, որ ժամանակին հնչեցրել է այս հարցը:
«Սա պետք է Էկոնոմիկայի նախարարի թիվ մեկ խնդիրները լինի: Դուք պետք է ամեն օր պետպատվերի մասին հիշեցնեք ՀՀ գործարարներին, որպեսզի նրանք մասնակցեն այլ երկրների պետպատվերեներին, որը որ մենք թողել ենք ինքնահոսի»
Նա փորձել է հասկանալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները ՌԴ-ում կամ մնացած ԵԱՏՄ երկրներում ինչ կարգի պետպատվերների են մասնակցում և ինչ կարգի են հաղթում, բացի այդ ՀՀ-ում որ երկրներն են մասնակացել, ինչ կարգի գումարներ են կարողացել մրցույթով հաղթել:
Սուքիասյանը նաև փորձեց հասկանալ, թե Իրանի հետ ԵԱՏՄ պայմանագիրը ինչքանով է մեզ մոտ գործում, այդ փաստաթղթից հետո ինչն է մեզ համար հեշտացել.
Բացի այս ամենից Սուքիասյանը փորձեց ճշտել միգրացիոն հոսքի մասին որոշ հարցեր:
«Կուզենայի միգրանտների մասին խոսել, երբ հոսքը սկսվեց 2022թ.-ի թվականին, ինչն էր հետո պատճառները, որ ՀՀ-ից մեծ մասը գնացին, մի գուցե այդպես էր պայմանավորված, որպեսզի սա դառնար հարթակ, որտեղ կգային միջազգային ինժիներական կազմակերպությունները և ըստ նպատակի կտեղավորեին մարդկանց տարբեր երկրներ։ Թե մենք վերջին հաշվով բավականին սխալներ արեցինք, ո՞վ էր բերել այդ օրերքը, որով ինժիներին սահմափակումներ դրեցին, դուք դա ուսումանսիրել եք, որ ապագայում չանենք նման սխալներ, ովքեր են այդ սխալների պատասխանատուն»:
Սուքիասյանը նաև շեշտեց, որ պետպատվերների մասին պետք է քարոզեն հեռուստաընկերությունները, որպեսզի կարողանան մասնակցել դրանց և համապաստան եկամուտ բերել։
«ՀՀ-ում բոլորիս միտքը մի բան պետք է լինի, որտեղ է Հայաստանի շահը և դրանից դրդված ամեն րոպե, ամեն ժամ պետք է դրանից խոսենք, ինչ պետք է անեն մեր տնտեսվարողները։
Բացասական եմ գնահատում ներկայիս ծավալը, ամեն օր պետք է ասենք ինչ պետվերներ կան, որ երկրում կա, որ կազմակերպություները կարող են մաս կազմել»։
Սրան ի պատասխան նշվեց, որ կա խնդիր էլեկտրոնային ստորագրությունների հետ և բանկային երաշխաքիների ճանաչում:
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…