Լրահոս 24/7

Ադրբեջանը սիրիական «հեղափոխությանը» ներգրավվա՞ծ է

«Կարծում եմ, որ Ռուսաստանը ռազմաբազաները դուրս կբերի Սիրիայից, բայց դա ժամանակի հարց է»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Նրա ձեւակերպմամբ՝ Անկարան կողմ է, որ Սիրիան «օտար ռազմական ներկայությունից ազատ երկիր լինի»:

Դեկտեմբերի լույս 16-ի գիշերն Իսրայելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի մի շարք ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Տարտուսում, որտեղ Ռուսաստանի ռազմաբազան է: ՏԱՍՍ-ի զինվորական աղբյուրն ասել է, որ ռմբակոծությունների հետեւանքով պահեստներից մեկում «դետոնացիան այնքան ուժեղ է եղել, որ նմանվել է երկրաշարժի»։

Ըստ տեղեկությունների, պաշտոնապես «ցեմենտի գործարան» անվանված օբյեկտն իրականում իսրայելական բանակի «երկիր-երկիր» հրթիռների խոշոր զինապահեստ էր, որ լիովին ոչնչացվել է:

Նույն տեղաշրջանում իսրայելական օդուժը խոցել է սիրիական մի քանի ՀՕՊ համակարգեր: Ռուսաստանի ռազմաբազան չի տուժել: Փորձագետները մեծ կարեւորություն են տալիս Իսրայելի կառավարության նույն օրն ընդունած որոշմանը, որ շուրջ 12 միլիոն դոլար է հատկացնում Գոլանի շրջանում նոր վերաբնակեցում իրականացնելու եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ կրթական հաստատությունների, ստեղծման ծրագրին:

Պաշտոնապես այն կոչվում է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումների ծրագիր»: Իրականում, ինչպես արաբական մամուլն է ենթադրում, Իսրայելը նպատակ ունի վերահսկողություն հաստատել ամբողջ բուֆերային գոտում եւ այնտեղ հրեական բնակավայրեր կառուցել:

«Հաարեցի» տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ պետ Հալիեւին բուֆերային գոտի մտած ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրել է «բանակցություններ սկսել Սիրիայի քաղաքացիների հետ»:

Տեղեկություններ կան, որ դրուզներով բնակեցված «տասնյակ համայնքներ Իսրայելի քաղաքացիություն ընդունելու ցանկություն են հայտնել»:

Լիբանանյան «Ալ-Մայեդանի» կարծիքով՝ Իսրայելը նպատակ ունի «օկուպացնել Բեքաայի հովիտը»: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դատապարտել է Իսրայելի «օկուպանտականա մենթալիտետը», բայց արաբական մի շարք իրազեկ աղբյուրներ համոզված են, որ թուրք-իսրայելական հարաբերություններում միակ փորձաքարը Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական ինքնավարության խնդիրն է:

Ըստ տեղեկությունների, քրդական զինված կազմավորումների հրամանատարությունը «փորձում է Իսրայելի հետ շփումներ հաստատել՝ ռազմական օգնություն ստանալու համար»:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Սիրիան «պետք է ահաբեկչությունից ազատ երկիր լինի»: Անկարայի տերմինաբանությամբ՝ տարածաշրջանի միակ ահաբեկչական խմբավորումը Քրդական բանվորական կուսակցության սիրիայի «մասնաճյուղն է», որ պետք է ցանկացած գնով ոչնչացվի:

Արաբական աղբյուրները վկայում են, որ Իսրայելն առայժմ «քրդական ուժերին հստակ պատասխան չի տվել»: Նվազ հավանական է, սակայն, որ Իսրայելը Սիրիայի քրդերին զինված աջակցություն ցուցաբերի: Դա կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ եթե Միացյալ Նահանգները որոշի, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան կամ անդրեփրատյան տարածքները պետք է մնան ինքնավար:

Բարդ է կանխատեսել, թե ինչ զարգացում կստանա քրդական «անկլավի» հարցը: Բաքվի իշխանական լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը, որ Թուրքիայի տարածքից մտել է Իդլիբի շրջան, հայտնում է, որ «քուրդ ահաբեկիչները որոշ տեղերում կարողացել են տիրանալ սիրիական բանակի սպառազինություններին»:

Նրա տեղեկություններով՝ քրդերի «տրամադրության տակ է անցել խորհրդային արտադրության մի քանի ՀՕՊ համակարգ»: Սիրիայի «հեղափոխության» ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական ուշագրավ որոշում է կայացրել՝ Բաղդադից ետ կանչելով իր արտակարգ եւ լիազոր դեսպանին: Այդ առթիվ պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ պատճառաբանություն նշված չէ:

Ըստ երեւույթին, Իրաքում Ադրբեջանի դեսպանը թույլ է տվել նշանակալի վրիպում՝ կապված սիրիական իրադարձությունների հետ: Հնարավոր է, դա կապված է Իրաքյան Քրդստանի հետ, որի առաջնորդ Բարզանին մի քանի ամիս առաջ այցելել է Բաքու: Ադրբեջանը սիրիական «հեղափոխությանը» ներգրավվա՞ծ է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

2 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

3 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

5 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

6 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

6 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

6 hours ago