

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանին չեն բավարարում Ուկրաինայում պատերազմը սառեցնելու առաջարկները։
«Հակամարտությունը սառեցնելու ոչ մի սխեմա հարմար չէ Ռուսաստանին»,- Անվտանգության խորհրդի նիստում Նեբենզյայի ելույթը՝ նվիրված Ուկրաինա ներխուժմանը, մեջբերել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Telegram-ալիքը։
Ռուս դիվանագետի խոսքով՝ «հակամարտությունը սառեցնելու» նպատակն է «Կիևի ռեժիմին տալ այնքան անհրաժեշտ կարճատև դադարը, որպեսզի վերազինվի և վերքերը բուժի լիզելով»։
«Չի կարող խոսք անգամ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում ՆԱՏՕ-ի ինչ-որ դերակատարման մասին. Դաշինքը և դրան Ուկրաինայի անդամակցության հեռանկարն ի սկզբանե եղել են խնդրի մաս, ոչ թե դրա լուծման մաս»,- հայտարարել է Նեբենզյան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…