Լրահոս 24/7

Թրամփն արտաքսման առաջին փուլում երկրից կվտարի 1 միլիոն մարդու. Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։ Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։

Նրանց տեղեկատվությամբ՝ առաջնահերթ խմբում ընդգրկված են այն միգրանտները, որոնք հանցագործություններ են կատարել կամ երկրից արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում են ստացել՝ ապաստան չստանալով։

Թրամփը միգրանտների խնդիրն արդեն քննարկել է Մեքսիկայի և Սալվադորի ղեկավարների հետ։ Ինչպես գործակալությանը հայտնել են աղբյուրները, այժմ ընտրված նախագահի անցումային թիմը ոչ պաշտոնական կապուղիներով աշխատում է Մեքսիկայի և Սալվադորի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս ջանքերն ուղղված են այն բանին, որ նոր վարչակազմը կարողանա հնարավորինս արագ ձեռնամուխ լինել քաղաքական գործչի հիմնական նախընտրական խոստումներից մեկի իրագործմանը:

Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնին անհրաժեշտ է ապահովել երրորդ երկրների համաձայնությունը միգրանտներին ընդունելու համար, որովհետև նրանց զգալի մասն ունի այն երկրների քաղաքացիություն, որոնց հետ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի. դրանք են Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան։ 

Մեխիկոյում արդեն հայտարարել են, որ պատրաստ են միայն սեփական քաղաքացիներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսման դեպքում։

Ավելի վաղ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ-ի նախընտրական պայքարի առանցքային հարցերից մեկը։

ԱՄՆ գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Թրամփին կփոխանցի 2025 թվականի հունվարի 20-ին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago