Լրահոս 24/7

ՀՀ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ ԳԱ-ի ընդունած՝ նացիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ՌԴ բանաձևին՝ «Պայքար ընդդեմ նացիզմի, նեոնացիզմի հերոսացման, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաստաթղթին աջակցել է 119 երկիր, 53-ը դեմ է եղել, 10-ը՝ ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում էին Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Ճապոնիան։ Բանաձևի օգտին հանդես են եկել Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգը առաջացել է ի պատասխան նացիստների ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների, իսկ Նյուրնբերգի տրիբունալի որոշումները ընդմիշտ ամրագրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը։

Նա ընդգծել է, որ նացիզմի և դրա դրսևորումների դեմ պայքարը մնում է ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը, որը ստեղծվել է ի պատասխան նացիզմի և ֆաշիզմի սարսափների։

Թիվ 1

Recent Posts

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

16 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

51 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

54 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

1 hour ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

2 hours ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

2 hours ago