

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող դիմակայել սպառազինությունների մրցավազքին, անգամ՝ Արևմուտքի օգնությամբ։
«Հայաստանը մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չի դիմանա, նույնիսկ, եթե Արևմուտքից մեծ մասը ստանում է անվճար կամ վարկով»,- ասել է Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այս իրավիճակը «կործանարար ճանապարհ է» Հայաստանի համար։
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին Ֆրանսիայի մատակարարած զենքին՝ նշելով, թե ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքները չեն կարող հակակշռել Ադրբեջանի զինուժի ուժը. «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար, չենք կարող անտարբեր լինել»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք չի աջակցի նրան, եթե նա սադրանքներ սկսի Ադրբեջանի դեմ. «Եթե նրանք մեր դեմ հերթական սադրանք ծրագրեն, նրանց ոչ ոք չի օգնի»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն օգնի Հայաստանին Բաքվի դեմ սադրանքների դեպքում։
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…