Լրահոս 24/7

Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու

2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրեց քաղաքական իշխանության բարձունքի։ Դա այն տարին էր, երբ հեղափոխությունը վերջ դրեց Հանրապետական իշխանության երկարատև կառավարմանը՝ իշխանության բերելով «Քաղաքացիական պայմանագրին»։

Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձավ Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։

ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերող քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։

Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում էր 2018-2021 թվականներին և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը։

Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։

Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։

Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։

Ավինյանը, նրա հայրը՝ Արմեն Ավինյանը, «Իրիգեյթ»-ի բաժնետեր Դավիթ Ավինյանը՝ Տիգրան Ավինյանի եղբայրը, չեն պատասխանել ՍիվիլՆեթի մեկնաբանություններ ստանալու գրավոր հարցումներին։

Մանրամասները սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

10 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

22 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

45 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

1 hour ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago