Լրահոս 24/7

Միրզոյանը խոսել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին

Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով:

Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում կառուցողական ու ներառական երկխոսության ապահովմանը, կազմակերպության նպատակներին համահունչ փոխշահավետ համագործակցության խթանմանը:

Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության գործունեության համար կարևոր՝ նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ առաջարկներին ու հետագա հնարավոր քայլերին:

Նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ՍԾՏՀ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչպես նաև փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին տնտեսական փոխկապակցվածությունը բարելավելու կարևորությանը:

Վերջինիս համատեքստում շեշտվել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լրակատար հարգման և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա:

Հանդիպումը նախագահել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ընդունվել են որոշումներ և բանաձևեր, մասնավորապես՝ 2025թ.-ի բյուջեն, կազմակերպության աշխատակազմի կանոնակարգերին վերաբերող փոփոխությունները, ինչպես նաև Զարգացման հիմնադրամի նոր նախագծի վերաբերյալ որոշումները:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել անդամ երկրների ներկայացուցիչներին և ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը՝ նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության և համագործակցության պատրաստակամության համար:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

2 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

5 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

6 hours ago