

Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։
Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։
Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծախսերի և եկամուտների որոշակի աճ՝ կապված հնարավոր նոր հաստիքների ստեղծման հետ։ Սակայն ընդհանուր առմամբ, պետական բյուջեի վրա անմիջական բացասական ազդեցություն չի կանխատեսվում։ Նախագծերի ընդունման դեպքում դրանք կսկսեն գործել պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…