Երևանի ավագանու որոշմամբ այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի։
Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նշեց, որ նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունքներ, այլ արդիականացնում է գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա՝ ապահովելով աղբահանության վճարների ավելի արդարացի բաշխում։
Սահմանվում է, որ աղբահանության վճարը կլինի 1մ2 համար 13 դրամ.
Ըստ նրա՝
մեկ սենյականոց բնակարանի դեպքում քաղաքացիները 400 դրամի փոխարեն միջինը կվճարեն 455 դրամ,
երկու սենյականոց բնակարանի դեպքում 600 դրամի փոխարեն՝ միջինը 689 դրամ,
երեք սենյականոց բնակարանի դեպքում 900 դրամի փոխարեն՝ միջինը 975 դրամ,
չորս և ավել սենյականոց բնակարանի դեպքում 1200 դրամի փոխարեն՝ միջինը 1287 դրամ։
Անհատական բնակելի տների դեպքում աճը միջինում կազմում է 180 դրամ մեկ տան հաշվով։
Դավիթ Հակոբյանը նաև նշեց, որ նոր համակարգը հաշվի է առնում բնակարանում ապրող մարդկանց թիվը։ Օրինակ՝ 50 մ2 բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի քիչ կլինի։ Ընդհանուր առմամբ, բնակարանների համար վճարի միջին աճը կազմում է 80 դրամ։
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…