Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմադիր խմբավորումները, որոնք մասնակցել են Բաշար Ասադի տապալմանը, համաձայնել են անցնել երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո, հայտարարել է երկրի դե ֆակտո նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաան՝ իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման ղեկավարը:
Անցյալ շաբաթ Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Մուհամմեդ Բաշիրը հայտարարել էր, որ Սիրիայի զինված ուժերը բարեփոխվելու են՝ օգտագործելով ընդդիմության մարտիկներին ու բանակի սպաներին, որոնք ավելի վաղ լքել էին սիրիական զորքերը:
Պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆա Աբու Քասրան՝«Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի մարտիկները գլխավորում էին ապստամբների հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի վրա:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…