ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արագացված տեմպերով շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինային: Հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումների մասին լուրերից հետո: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։
Բայդենի խոսքով՝ այս հարձակման նպատակն է ուկրաինացի ժողովրդին ձմռանը զրկել տաքությունից ու էլեկտրաէներգիայից և սպառնալիքի տակ դնել էներգահամակարգի անվտանգությունը:
«Ուզում եմ հստակ հայտարարել. ուկրաինացի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, և ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթանակ չի տարել ռուսական ագրեսիայի նկատմամբ: Ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ արագացնել զենքի մատակարարումները Ուկրաինային, և Միացյալ Նահանգները անհոգնել կաշխատի ամրապնդելու Ուկրաինայի պաշտպանական դիրքերը ընդդեմ ռուսական զորքերի»,- հայտարարել է Բայդենը:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…