Լրահոս

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև երիտասարդական քաղաքականության մեջ։ Այդ քաղաքականության կիրառումը նախատեսվում է սոցիալական գործընկերության միջոցով, և ի մասնավորի՝ երիտասարդական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը ենթադրում են ակտիվ համագործակցություն պետություն, ՏԻՄ, մասնավոր ոլորտ, քաղաքացիական հասարակություն ջանքերի համադրմամբ։

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ: Ընդ որում՝ նախարարի տեղակալը կարևորել է, որ կենտրոններն ունենան որակի և բովանդակության նվազագույն շրջանակ, լինեն համապարփակ և համընդգրկուն, որոնցում կբացահայտվեն երիտասարդների կարողություններն ու ներուժը, կծառայեն որպես ակտիվ քաղաքացիության հարթակ, ինչպես նաև կզարգանան երիտասարդների բանավիճելու և բանակցելու հմտությունները: Նրա խոսքով՝ պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։ Կենտրոնները կծառայեն նաև որպես տեղեկատվական հարթակ, որոնց միջոցով երիտասարդները կիրազեկվեն պետության կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերի մասին՝ դառնալով ակտիվ շահառուներ:

«Ուրախ եմ, որ ներկայում շրջանառվող «Երիտաարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին զուգահեռ, որում նախատեսվում են կարգավորումներ ՏԻՄ-երում երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման ուղղությամբ, ականատես ենք լինում ՏԻՄ-երի կողմից աճող հետաքրքրության ու մոտիվացիայի՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի կազմակերպման, երիտասարդների խնդիրների և նախասիրությունների բավարարման ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ի և գործընկեր կառույցների կողմից կներդրվեն բոլոր ջանքերը երիտասարդական աշխատողների շարունակական վերապատրաստումների համար:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնցում մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

«Պետություն-ՏԻՄ-ՔՀԿ և մասնավոր ոլորտ համագործակցությունը, կարծում եմ, մեծ հաջողություն պետք է ունենա: Երիտասարդական միջավայր ասելիս չհասկանանք միայն տարածք, այլ առաջին հերթին միջավայր՝ համապատասխան բովանադակությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին և վերապատրաստման մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին մասնակցել են ՏԻՄ և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ՝ 50/50 ձևաչափով:

Միջոցառման արդյունքներով 4-օրյա վերապատրաստման մասնակիցներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago