ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է եղել վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է, սակայն ոչ բավարար. բակային մորթը պետք է իսպառ բացառվի, իրացման ցանցը պարտավոր է ընդունել և վաճառել միայն սպանդանոցային ծագման միս»,- հանդիպման ժամանակ նշել է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
Լոռու մարզում փաստացի գործում է 12 սպանդանոց, որոնցից 11-ը ծառայություններ մատուցող են, որոնց ծառայություններից օգտվում են նաև հարակից Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչներն ու տնտեսվարողները:
Տնտեսվարողները ներկայացրել են խնդրի կարգավորման իրենց տեսակետները: Դրանք արձանագրվել են ՍԱՏՄ ներկայացուցիչների կողմից, կքննարկվեն, և կառաջարկվի ընդունելի լուծում թե՛ ֆերմերների, թե՛ սպանդանոցների, և թե՛ իրացման կետերի համար:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…