Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ֆինանսաբանկային համակարգի 2024 թվականի արդյունքները և ապագա զարգացման հեռանկարները։
Ֆինանսական համակարգի շահութաբերությունը կապիտալի հաշվարկով տարեկան կազմում է մոտ 18%։ Բանկերն ունեն զգալի կապիտալ՝ նորմատիվային կապիտալը կազմում է մոտ 1.7 տրլն դրամ, իսկ ակտիվները՝ մոտ 10 տրլն դրամ։ Համակարգը ոչ միայն համարժեք է մեր երկրի ՀՆԱ-ին, այլ նաև բարձր իրացվելիությամբ է առանձնանում՝ հնարավորություն տալով անխափան կատարել իր պարտավորությունները։
Կառավարության նախաձեռնությամբ բանկերը զրոյացնելու են խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները, կուտակված տարիների ընթացքում։
ԿԲ-ն նախաձեռնել է գնաճի թիրախը իջեցնել մինչև 3%, ինչը կօգնի երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Սա կնպաստի ռիսկի հավելավճարների նվազմանը, տնտեսական աճի խթանմանը և ներդրողների վստահության բարձրացմանը։
ԿԲ-ի կողմից կիրառվող լողացող փոխարժեքի քաղաքականությունը Հայաստանի փոքր ու բաց տնտեսության համար ծառայում է որպես շոկերի կլանիչ։ Փոխարժեքի շուկայում գործընթացները պայմանավորված են բացառապես պահանջարկով և առաջարկով։ ԿԲ-ն միջամտում է միայն շուկայի բնականոն ընթացքի խաթարման դեպքում։
ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ապահովել է մեր քաղաքացիների վստահության ամրապնդումը ազգային դրամի նկատմամբ, ինչը տնտեսության համար կարևոր հիմք է։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…