Լրահոս 24/7

Տխուր պատկեր կլինի, եթե Զուրաբիշվիլիին ուժով դուրս հանենք նստավայրից և բանտ տեղափոխենք. Կոբախիձե

Վրաստանի վարչապետը չափազանց քիչ հավանական է համարում սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն Սալոմե Զուրաբիշվիլիին վտարել Օրբելիանիի պալատից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ոչ գործող նախագահը, ոչ էլ ընդդիմությունը։ Այդուհանդերձ, Իրակլի Կոբախիձեն չի բացառում նաև իրադարձությունների նման զարգացումը` ընդգծելով, որ այդ դեպքում Սալոմե Զուրաբիշվիլիին կարող է սպառնալ քրեական պատիժ։

«Կարծում եմ, որ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին խելամիտ կվարվի։ Ուզում եմ հիշեցնել, որ սա չի կարող լինել Մելիայի սցենարի կրկնություն (2021թ. «Ազգային շարժման» նախկին առաջնորդ Նիկա Մելիան ձերբակալվել էր կուսակցության գրասենյակում)։ Սա կուսակցական գրասենյակ չէ, սա Վրաստանի նախագահի նստավայրն է, ուստի նույն սցենարն այստեղ խաղարկելը նշանակում է քրեական հանցագործություն կատարել, որը նախատեսում է երկար տարիների ազատազրկում ոչ միայն հենց Սալոմե Զուրաբիշվիլիի, այլև ցանկացած անձի համար, ով կներգրավվի այդ սցենարում: Ուստի ես չեմ կարծում, որ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին հերթին իրեն կզոհաբերի հանուն բանտի, ինչպես նաև կզոհաբերի 100-150 մարդու, որոնց կարելի է ասոցացնել նրա հետ։ Հետևաբար ես չեմ սպասում նման անհիմն սցենարի զարգացում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «շատ տխուր պատկեր կլինի», եթե իշխանությունները ստիպված լինեին Սալոմե Զուրաբիշվիլիին ուժով դուրս հանել նստավայրից և «տեղափոխել քրեակատարողական հիմնարկ»։

Միաժամանակ Կոբախիձեն նշել է, որ իր պարտքն է համարում «զգուշացնել Սալոմե Զուրաբիշվիլիին հանցագործության կատարումից»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

12 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…

32 minutes ago

Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…

49 minutes ago

Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…

57 minutes ago

ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 hours ago