Լրահոս 24/7

Գերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Գերմանիայի խորհրդարանը։ Գերմանիայի Բունդեսթագի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 23-ին։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Քրիստոնեադեմոկրատական ​​միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը հարմար թեկնածու է Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար։

Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահը մտադիր է դեկտեմբերի 27-ին որոշում կայացնել Բունդեսթագի (երկրի խորհրդարանը-խմբ․) ցրելու մասին։ Խորհրդարանի ցրման դեպքում կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք նախատեսվում է անցկացնել 2025 թվականի փետրվարի 23-ին։

Ներկայումս Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է Օլաֆ Շոլցը։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ ստանձնել Գերմանիայի փոխկանցլերի պաշտոնը, եթե առաջիկա ընտրություններում հաղթեն ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը և նրա ղեկավար Ֆրիդրիխ Մերցը։

Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստվում է կրկին դառնալ Գերմանիայի կանցլեր։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

11 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

11 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

12 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

12 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

12 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

12 hours ago