Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը, հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 1965թ. հիմնվեց ռադիոհեռարձակման նոր կայան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռադիոհեռարձակման նոր կայանին շնորհվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 2008-ից ընկերությունը հայտնվել է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում, սակայն գնորդ չլինելու պատճառով գույքը չէր օտարվում։
Միայն 2010-ին դեկտեմբերի 2-ի Կառավարության որոշմամբ «Ռադիո» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի տեսքով մասնավորեցվել է «ԵվրոՊրեսս գրուպ» ՍՊԸ-ին։ Վաճառքի գինը կազմել է ավելի քան 587մլն ՀՀ դրամ։ Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպրեսս գրուպը» վաճառել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին։
Այսօր կառավարության որոշմամբ «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող միջոցներով և ընկերության տեխնիկական անձնակազմի ջանքերով տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…