Լրահոս 24/7
05.01.2025

2 ամսով կալանավորվեց Տիրան Խաչատրյանը

2 ամսով կալանավորվեց Տիրան Խաչատրյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանի պաշտպանական խումբը։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Ինչպես և ենթադրվում էր 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ.


ա) սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է,


բ)բառացիորեն կալանքի հիմք չկա ու դեռ մի բան էլ խոչընդոտման այդ վերացական հավանականությունը հերքվում է 4 տարվա քննությանը Տիրան Խաչատրյանի փաստացի դրսևորած վարքով


գ) այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ)


դ) չհիմնավորվեց, թե նման աննախադեպ իրավիճակում այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը (գրավ և տնային կալանք) ինչով չի զսպելու խոչընդոտման վկայակոչված վերացական ռիսկը
վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:
Առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ և ըստ անհրաժեշտության:
Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:


Տիրան Խաչատրյանի պաշտպաններ` Արմեն Անդրիկյան, Վարազդատ Հարությունյան»։

Լրահոս
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
19:53
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
19:07
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
17:31
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
Երևանը  պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
16:50
Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
16:19
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
15:55
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
14:58
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը.  Փաշինյան
13:52
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
13:41
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
12:55
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
12:37
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
12:03
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
20:01
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
20:00
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
19:19
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին