Գործընկերային նյութեր
24.07.2026

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ ս․թ․ հուլիսի 17-19-ը Սևանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի ևս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։

Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաև արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք», – ասել է նա։

«Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք և կատարում իրենց երկրներում։

«Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է և համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երևույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարևորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, և Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարևոր առաքելությունը տարածելու համար», – նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
15:57
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
15:28
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
14:58
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
14:34
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
14:16
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
13:59
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
13:41
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
13:24
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
13:10
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
12:56
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև
12:44
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև