Լրահոս 24/7
06.01.2025

Սուտ վկայություն մի՛ տուր. Ռոմանոս Պետրոսյան

Սուտ վկայություն մի՛ տուր. Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Աստվածաշնչյան 10 պատվիրաններից իններորդը ասում է. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»…

Սուրբ Ծննդի այս հրաշագեղ առավոտ չէի անդրադառնա «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ ինձ և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերաբերվող մի գրառման, եթե հեղինակի հետ այս մասին ամիսներ առաջ տետատետ խոսակցություն ունեցած չլինեինք և դույզն իսկ օբյեկտիվություն ու պոլիտկոռեկտություն պահպաներ իր գրառման մեջ հանրային գործունեություն ծավալող սույն անձը։

Իսկ անդրադարձս կներկայացնեմ 5 անհերքելի փաստերի ամփոփ արձանագրմամբ՝

Փաստ 1. Հ.Խուրշուդյանը հանդիսանում է ՊՎԾ-ից ազատված՝ Հետք-ի հրապարակման աղբյուրը հանդիսացող Սուսաննա Մուրադյանի մտերիմը (նրանց միավորում է «Ժառանգություն» կուսակցության շրջանակներում համատեղ երկարատև գործունեությունը), ով տևական ժամանակ է «թիրախավորել» է Ծառայությանը և ինձ՝ փորձելով այդ կերպ «վրեժխնդիր» լինել Ս.Մուրադյանին ՊՎԾ-ից աշխատանքից ազատելու համար։ Ընդ որում, այս արշավն սկսվել է շատ ավելի վաղ՝ Ս.Մուրադյանի ձեռամբ ՊՎԾ-ից կազմակերպված որոշակի ծառայողական տեղեկատվության հատվածական արտահոսքով, ինչը ևս նրա հանդեպ վստահության կորստի հավելյալ պատճառներից մեկն է դարձել։

Փաստ 2. Թե՛ ՊՎԾ-ն, և թե՛ «Արմենիա» ԲԿ-ն պաշտոնապես հերքում են տարածել Հետք-ի հրապարակման վերնագրում և տեքստի մեջ տեղ գտած մի շարք մերկապարանոց և զրպարտիչ պնդումների վերաբերյալ, ինչպես նաև ՊՎԾ-ն այս պահին պաշտոնական հայց է պատրաստում՝ նշված հրապարակման կապակցությամբ դիմելու Դատարան, ընդդեմ Հետք պարբերականի և այս գործով՝ նրա ինֆորմացիոն աղբյուր հանդիսացող ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի։

Փաստ 3. ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատվում է Վարչապետի Որոշումով՝ որտեղ հստակ սահմանված են մասնագիտացված ստորաբաժանումների և դրանցում պետական վերահսկողների կազմը, քանակը, դրույքաչափերը և այլն։ Այդ հաստիքները համալրվում են «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների և մի շարք օրենսդրական ակտերի պահանջներով՝ հատուկ ընթացակարցերով։
Ծառայության ղեկավարը ունի ընդամենը 2 խորհրդական։ Բացի մասնագիտացված սսորաբաժանումներից՝ ինչպես բոլոր պետական գերատեսչություններում, ՊՎԾ-ում ևս կան ոչ մասնագիտական, հայեցողական հաստիքներ (իրավախորհրդատու, խորհրդական ստորաբաժանումներում՝ առանձին գործառույթներ իրականացնող և այլն), որոնք որևէ կերպ չեն առնչվում մասնագիտացված հաստիքացուցակին, և դրանց համալրումը հայեցողական է, ինչը և վերապահված է Ծառայության ղեկավարին՝ համալրելու իր վստահելի կադրերով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Փաստ 4. Ինչպես սույն գրառման, այնպես էլ Հետք-ի բուն հրապարակման մեջ տեղ գտած պնդումները քննության առարկա են դարձել Հակակոռուպցիոն կոմիտեում քննված (իմ հաղորդման հիման վրա նախաձեռնված), ապա և՝ կարճված քրեական վարույթի նյութերում, սակայն դրանցում որևէ հանցակազմ չի բացահայտվել (այդ մասին հեղինակն անձամբ ևս իրազեկված է)։

Փաստ 5. ՀՀ-ն իրավական պետություն է, և ցանկացած անձ, ով հստակ տեղեկություն և անհերքելի փաստեր ունի պետական համակարգի որևէ օղակում առերևույթ չարաշահման, հովանավորչության, կոռուպցիոն երևույթների, իր իսկ խոսքերով՝ «մութ գործունեության» վերաբերյալ, պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին (համացանցում ուղղորդված ինֆորմացիոն արշավներ կազմակերպելու փոխարեն)։

Հ.Գ. Կոչ եմ անում, մասնավորապես, հասարակական գործունեություն ծավալող և որոշակի լսարան ու ճանաչում ունեցող գործիչներին՝ չփորձել իրենց հանրային հեղինակությունը օգտագործել կանխակալորեն՝ նեղ-անձնական ու ընկերային շահերի սպասարկման նպատակով (հեղինակի խոսքով՝ «ԽԾԲ-ների» համար), օգտվելով նաև հանրության լայն զանգվածների՝ խնդրո առարկայի վերաբերյալ անիրազեկվածությունից։

Այդկերպ անհարկի թիրախավորելով պետական կառավարման համակարգի մարմիններին և գործիչներին՝ ում գործունեության առանցքում բացառապես պետական շահն է, անխուսափելիորեն կարող եք վնաս հասցնել վերջիններիս բարի համբավին, իսկ զրպարտանքի դեմ դատական ճանապարհով պայքարը ենթադրում է երկար ու ժամանակատար գործընթաց, ինչը մասամբ կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս 2025-ին»։

Լրահոս
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
20:53
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
19:47
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
17:42
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
16:54
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
16:26
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
16:21
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
16:16
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
16:04
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
15:34
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
15:26
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
14:51
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
14:40
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
14:09
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
13:53
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան
13:36
Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան