Վլադիմիր Զելենսկին ասել է, որ լայնամասշտաբ պատերազմի առաջին օրերին հեռախոսով խոսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և ներողություն է խնդրել Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակումների համար և ի պատասխան նույնիսկ առաջարկել հարվածել Մոզիր նավթավերամշակման գործարանին։ Այս մասին Ուկրաինայի նախագահը խոսել է գիտնական և բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ փոդքաստում։
Մի քանի օր անց՝ պատերազմի առաջին օրերին, հեռախոսով խոսեցի Լուկաշենկոյի հետ, նա ներողություն խնդրեց։ «Դա ես չեմ, հրթիռներ են արձակվել իմ տարածքից, և Պուտինն է արձակել դրանք»: Սրանք նրա խոսքերն են, ես վկաներ ունեմ։ Նա ինձ ասաց. «Հավատա ինձ, Վոլոդյա, դա ես չեմ: Ես դա չեմ վերահսկում, դա պարզապես հրթիռներ են, դա Պուտինն է…»։
Ես նրան ասացի, որ նա նույն մարդասպանն է։ Եվ նա ինձ ասաց. «Հասկացիր, դու չես կարող կռվել ռուսների հետ»: Ես նրան ասացի. «Մենք երբեք չենք կռվել։ Հրթիռները ձեր հողից են եկել, Բելառուսից, ինչպե՞ս եք թույլ տվել»։ Նա ասում է. «Դե, լավ, պատասխանիր»: Ես դեռ հիշում եմ, նա ինձ ասում է. «Խփի՛ր նավթավերամշակման գործարան, գիտես, թե դա ինչքան է ինձ համար»… Մոզիր գործարանին։ Ես նրան ասում եմ. «Ի՞նչ ես խոսում։ Ի՞նչ պատասխանը»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…