Անկախ որևէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի. վարչապետ

 

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Ոմանց դուր չեն տալիս բարձրահասակները, ցարծրահասկաները, ոմանց դուր չեն գալիս ժուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները»։

Նա նկատեց, որ չնայած ամեն ինչին, մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտեր են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:

«ՀՀ որեւէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, եւ եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի: Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,– ասաց վարչապետը:

Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի մասին է այդ կոնվենցիան, ում դեմ բռնության մասին է կոնվենցիան:

Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքը ստացել են, մեկ նախադասությամբ ասած, կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նախարարի խոսքով՝ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային՝ ավելի լայն ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումն է. «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»:

Վարչապետն ընդգծեց, որ պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. «Անկախ որեւէ կոնվեցիայից, ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հարցրեց՝ բռնության կոչի դեպքում պատկերն արդյոք կոնկրե՞տ է: «Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,- հարցրեց նա: Կառավարությունից արձագանքեցին, որ դա արդեն ցեղասպանության կոչ է:

Այս առիթով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել եւ մուշտի էր ստացել:

«Հայաստանում Հանրապետությունում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի, կամ կլինի անիմաստ, եթե Հովհաննես Թումանյանի ձեւակերպած օրակարգին կոնկրետ լուծումներ չլինեն»,- հավելեց նա:

Վերջում վարչապետն ասաց, թե իրեն հուշեցին, որ Նար-Դոսն է գրել այդ պատմվածքը. «Թումանյանն էլ է այդ օրակարգին անդրադարձել, բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում»,- կատակեց վարչապետը:

editors

Recent Posts

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն…

14 mins ago

«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի. հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա…

29 mins ago

Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական…

37 mins ago

Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ…

44 mins ago

Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը «Դիմադրության պակտ» է մշակում Մերձավոր Արևելքի երկրների…

51 mins ago

«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան

Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց,…

1 hour ago